Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

«Չելսին» զիջեց «Տոտենհեմին»

«Չելսին» զիջեց «Տոտենհեմին»
05.01.2017 | 08:59

Անգլիայի ֆուտբոլի առաջնության քսաներորդ տուրում «Տոտենհեմը» լոնդոնյան դերբիի շրջանակներում հյուրընկալեց 49 միավորով մրցաշարային աղյուսակը գլխավորող «Չելսիին», որն անցած տարվա սեպտեմբերի կեսերից ոչ միայն չէր կրել պարտություն, այլև չէր ունեցել միավորի կորուստ:

Սկզբունքային մրցավեճում Մաուրիսիո Պոչետինոյի սաներն ի դեմս Դելե Ալիի դուբլի հանդիպումը շահեցին չոր հաշվով, ներխուժեցին առաջին եռյակ՝ լրացուցիչ գործակիցների հաշվարկով այնտեղից դուրս մղելով 42 միավոր ունեցող «Մանչեստր Սիթիին»: Առաջնության երկրորդ հորիզոնականում 44 միավոր ունեցող «Լիվերպուլն» է:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1403

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ